Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Նոր բացահայտումներ առողջապահական համակարգում

Նոր բացահայտումներ առողջապահական համակարգում

2011 թվականին 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովները ՀՀ առողջապահության նախարարության համակարգում առկա 20 ընկերություններից 12-ում արձանագրել են 94 մլն 842.1 հազ. դրամի խախտում, այդ թվում` փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր` 964.0 հազ. դրամ, նախահաշվից ավելի կատարված ծախսեր` 93 մլն 878.1 հազ. դրամ: Գույքագրման արդյունքներով բացահայտվել է 22.7 հազ. դրամի պակասորդ, որն ամբողջությամբ վերականգնվել է:

 

Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերում գույքագրման արդյունքներով բացահայտվել է 13.4 հազ. դրամի պակասորդ, վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում կորել է 13 մլն 338.0 հազ. դրամ, Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում կորել է 25 մլն 910.0 հազ. դրամ, ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում կորել է 20 մլն 842.0 հազ. դրամ, իսկ Սևանի հոգեբուժական հիվանդանոցում փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը կազմել են 964 հազ. դրամ, նախահաշվից ավելի կատարված ծախսերը` 33 մլն 788.1 հազ. դրամ, գույքա¬գրման արդյունքներով բացահայտված պակասորդը` 9.3 հազ. դրամ: Վերջինը վերականգնվել է:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ